Ինչպես ամսական նիհարել 3-5 կգ՝ մրգերի ու բանջարեղենի օգնությամբ. Օգտակար դիետա
LifestyleԱյս դիետան, որը ORER.news-ը ներկայացնում է իր ընթերցողներին, բեռնաթափման օրերի տարբերակներից մեկն է և թույլ կտա ազատվել հանգստյան օրերին կուտակված կալորիաների ավելցուկից:
Այս դիետայից հետո Դուք թեթևություն կզգաք և կբարելավվի ձեր ինքնազգացողությունը:
Ճիշտ է, մրգաբանջարեղենային սննդակարգերը թեթեւության եւ ճկունության զգացողություն են պարգևում, սակայն խորհուրդ չի տրվում երկար օգտագործել այն, քանի որ այս սննդակարգում բացակայում են օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ սննդանյութեր:
Օրվա ընթացքում թույլատրվում է սիրելի բանջարեղեն և մրգեր ուտել ցանկացած ձևով, սակայն պատրաստելիս չի կարելի դրանց ոչ կարագ, ոչ սոուս, ոչ էլ որևէ համեմունքներ հավելել:
Ցանկալի է, որ ճաշացանկում ներառվի չրեր և հյութեր, որոնք մեկ երրորդ չափով ջրով են բացված: Դիետոլոգները պնդում են, որ շաբաթը 1-2 անգամ նման սննդակարգի հետևելը կօգնի մեկ ամսում 3-5 կգ-ով նիհարել: