Կատալոնիայում կողմ են քվեարկել անկախության մասին հանրաքվեի անցկացմանը
ՄիջազգայինԿատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Իսպանիայի ինքնավար մարզի անկախության համար հանրաքվե անցկացնելուն:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ. կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 60, երեքը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ին:
89 հոդվածից բաղկացած օրենքը ենթադրում է, որ նոր պետությունը կշարունակի Եվրամիության անդամ լինել, իսկ քաղաքացիները կկարողանան երկրորդ քաղաքացիություն ունենալ իսպանականի հետ մեկտեղ: Ավտոմատ կերպով Կատալոնիայի քաղաքացիներ կդառնան իսպանական քաղաքացիություն ունեցողներն, ովքեր 2016-ի դեկտեմբերից գրանցված են ինքնավար մարզի տարածքում:
Հիշեցնենք, որ Մադրիդը նման քվեարկության անցկացումը անհամատեղելի է համարում Իսպանիայի Սահմանադրության հետ: Կատալոնիայում չեն բացառում անկախության մասին միակողմանի հայտարարությունը, եթե Իսպանիայի կենտրոնական կառավարությունը համաձայնություն տա հանրաքվեի անցկացման համար: