Մերկելին մեղադրել են Գերմանիայի ռազմականացման մեջ
ՄիջազգայինԳերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ հստակ հասկացրել է, որ իրենք ձգտում են երկրի պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի մինչև 2% ՝ ՆԱՏՕ-ի նպատակային ծրագրի համաձայն:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) առաջնորդ, Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը, հաղորդում է Contra Magazin-ը:
Քաղաքական գործիչը նշել է, որ եթե Գերմանիան բավարարի Հյուսիսատլանտյան դաշինքի պահանջները, ապա երկրի 2024 թվականի ռազմական բյուջեն կգերազանցի այսօրվա ռազմական բջուջեն շուրջ 30 միլիարդ եվրոյով, հաղորդում է Lenta.ru-ն:
Շուլցի խոսքերով, Գերմանիայի Բունդեսվերի վերազինման համար բավարար կլինի ընդամենը 3-ից 5 միլիարդ եվրոյով բարձրացնել պաշտպանական ծախսերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Գերմանիան անցկացնելու է Բունդեսթագի ընտրություններ: Իսկ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցան Մերկելի և Շուլցի հեռուստատեսային բանավեճերը: ARD- ի կողմից կատարված հետազոտության համաձայն ՝ դիտորդների 55 տոկոսը նշել է, որ ներկայիս կանցլերը ավելի համոզիչ էր թվում, իսկ 35 տոկոսը հաղթող է ճանաչել Շուլցին: