Կատալոնիայի ղեկավարը ստորագրել է անկախացման հանրաքվե անցկացնելու մասին օրենքը
ՄիջազգայինԿատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնը ստորագրել է Իսպանիայից անկախանալու համար հանրաքվե անցկացնելու մասին օրենքը, հաղորդում է Euronews-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Իսպանիայի ինքնավար մարզի անկախության համար հանրաքվե անցկացնելուն:
Փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ. կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 60, երեքը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ Մադրիդը նման քվեարկության անցկացումը անհամատեղելի է համարում Իսպանիայի Սահմանադրության հետ: Կատալոնիայում չեն բացառում անկախության մասին միակողմանի հայտարարությունը, եթե Իսպանիայի կենտրոնական կառավարությունը համաձայնություն տա հանրաքվեի անցկացման համար: