Ռուսաստանն ԱՄՆ-ի գործողություններին պատասխանելու բազմաթիվ տարբերակներ ունի. նախկին դեսպան
ՄիջազգայինՌուսաստանն իր դիվանագիտական սեփականության նկատմամբ ԱՄՆ-ի գործողություններին պատասխանելու բազմաթիվ տարբերակներ ունի: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացարձակ ճիշտ էր՝ ասելով, որ Ռուսաստանը պետք է իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրի: «Համոզված եմ, որ մենք հանգիստ կորոշենք մեր քայլերը եւ ինչ-որ պատասխան գործողություններ կձեռնարկենք, առավել եւս, որ դրա տարբերակները բազմաթիվ են»,- հայտարարել է Կիսլյակը: Նա նշել է, որ «յուրաքանչյուր գործողություն պրակտիկ չափում ունի, մասնավորապես՝ Սան Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսության փակումը»: