Մոսկվայում մառախուղի պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել
ՄիջազգայինՈւժեղ մառախուղի պատճառով ավելի քան չորս տասնյակ չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 31 չվերթ և 5 չվերթ չեղարկվել է, ևս 10 չվերթ հետաձգվել է «Շերեմետևո»-ում, հայտնում է bfm.ru-ն՝ վկայակոչելով «Яндекс.Расписания» ծառայությանը:
Միևնույն ժամանակ, ավիադիսպետչերական ծառայություններում «Интерфакс»-ի աղբյուրը հայտնել է, որ մայրաքաղաքային օդանավակայանները կարող են աշխատել ցանկացած օդերևութաբանական պայմաններում:
«Մոսկվայի օդանավակայանները հավատարմագրված են բոլոր եղանակների համար: Ուշացումները կարող են ընդհանրապես կապ չունենալ մառախուղի հետ և առաջանալ ավիաընկերությունների գործունեության հետևանքով կամ նշանակման վայրի օդանավակայաններում ոչ բարենպաստ օդերևութաբանական պայմանների պատճառով»,- ասել է նա: