Արեւելյան տնտեսական համաժողովում Լավրովը չի շփվել հյուսիսկորեական պատվիրակության հետ
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւելյան տնտեսական համաժողովում հյուսիսկորեական պատվիրակության հետ չի շփվել: Նշենք, որ այս միջազգային միջոցառմանը Հյուսիսային Կորեան 3 մարդ է ներկայացնում, որոնց թվում՝ արտաքին տնտեսական կապերի նախարար Կիմ Յոն Ջեն, նաեւ Վլադիվոստոկում գլխավոր հյուպատոս Զո Սեկ Չհոլը:
Համաժողովի բացումից անմիջապես հետո ՌԴ փոխվարչապետ Յուրի Տրուտնեւը լրագրողներին հայտնել է, որ համաժողովի ծրագրում նախատեսված չէ Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչների հատուկ հանդիպում, սակայն «դա կարող է լինել համաժողովի մասնակիցների նախաձեռնությունը», փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ հանդիպում չի լինի: «Նախագահի մասով Հյուսիսային Կորեայի որեւէ ներկայացուցչի հետ որեւէ շփում չի ծրագրված»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը: