Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Որջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են եւ ավելի խորանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանին աջակցելու, մեր երկրում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:

Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այն դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ բարձր գնահատելով Գերմանիայի քայլերը Հայաստանի համար կարեւոր հարցերի շուրջ:

ՀՀ Աժ նախագահը նշել է, որ որպես խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկիր՝ Հայաստանը ուշիուշով հետեւում է խորհրդարանական կառավարման փորձ ունեցող Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին:

Խոսելով տարածաշրջանի խնդիրների մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները եւ նշել. «Եվրոպական արժեքները կրող եւ այդ արժեքները չճանաչող երկրները չեն կարող գտնվել նույն հարթության վրա: Իսկ Հայաստանը, ի տարբերություն հարեւան որոշ երկրների, ժողովրդավարության հարցերում լուրջ առաջընթաց ունի. այդ մասին վկայում են մեր երկրում քաղաքական հետապնդման բացակայությունը, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մոտեցումները»:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը եւ իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին դեսպանին, ով տարիներ առաջ մեծապես նպաստել է մեր երկրում մանկական արյունաբանության զարգացմանը:

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ ԱԺ նախագահին հավաստիացրել, որ կշարունակի նպաստել բարեկամ երկրների կապերի զարգացմանը եւ առավել խորացմանը:

Պարոն Քիսլերը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունը ու հատկապես ընդգծել Գերմանիայի  Միջազգային համագործակցության ընկերության եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, որի դրական արդյունքն ակնհայտ է:

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հույս է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը նույնչափ արդյունավետ կհամագործակցի գերմանացի գործընկերների հետ:

Անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այն դատապարտող բանաձեւ ընդունմանը՝ դեսպանը նշել է. «Այդ բանաձեւի ընդունմամբ Բունդեսթագը կարեւոր քայլ կատարեց, եւ ես զգում եմ հայ ժողովրդի վերաբերմունքն այդ քայլի նկատմամբ»:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերը փաստել է, որ Գերմանիան բացառում է հակամարտության ռազմական լուծումը:

Դեսպանն Արա Բաբլոյանին է ներկայացրել իր դիտարկումները վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ եւ նշել, որ ակնհայտ է առաջընթացը՝ ի տարբերություն հետխորհրդային մյուս երկրների: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական գործիչները պատրաստ են զարգացնելու երկիրը բարեփոխումների միջոցով:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորմանը եւ գործունեության աշխուժացմանը վերաբերող հարցերին:

 

Սամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը