«Իրմա» փոթորկի զոհերի թիվը հասել է 10-ի
Միջազգային«Իրմա» փոթորկի զոհերի թիվը հասել է 10-ի, փոխանցում է AP գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի անդրծովյան Սեն Բարտելեմի եւ Սեն Մարտեն տարածքներում կա 8 զոհ եւ 23 տուժած։
Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքներում զոհվել է 1 մարդ։ Արտակարգ իրավիճակների Կարիբյան գործակալությունը հայտնում է, որ կղզու ճանապարհների 90 տոկոսն անանցանելի է։ Բարբուդա կղզում փոթորկից զոհվել է 2 տարեկան մի տղա։ Դեպքը տեղի էր ունեցել այն պահին, երբ նրա ընտանիքը փորձում էր լքել փլված տունը։