Կարո Փայլանն իր 4 կուսակիցների հետ նստացույց է սկսել Թուրքիայի սահմանադրական դատարանի շենքում
ՄիջազգայինԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը իր 4 կուսակիցների հետ բողոքի նստացույց է սկսել Թուրքիայի սահմանադրական դատարանի շենքում: Այս մասին նա գրել է Twitter-իր իր էջում:
«Մեր պատգամավորները Սահմանադրական դատարանի շենքում սկսեցին խղճի եւ արդարության պատվո պահակությունը»,-գրել է նա:
Նշենք, որ Փայլանն ու իր կուսակիցները պահանջում են ազատ արձակել իրենց բանտարկված կուսակիցներին, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Ֆիգեն Յուքսեքդաղին: