Քենսինգթոնյան պալատ. Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը 3-րդ անգամ են ծնող դառնալու
LifestyleԵրեկ՝ սեպտեմբերի 4-ին, Քենսինգթոնյան պալատը պաշտոնապես հայտարարություն է տարածել այն մասին, որ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը 3-րդ անգամ են ծնող դառնալու:
ԻՆչպես փոխանցում է ORER.news-ը, ըստ Պալատի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու թագավորական ընտանիքի բոլոր մյուս անդամներն անչափ ուրախ են այս բարի լուրի կապակցությամբ:
Ըստ աղբյուրի` ինչպես և նախորդ հղիությունների դեպքում, այս անգամ էլ Քեյթ Միդլթոնի մոտ տոքսիկոզ է հայտնաբերվել: Ուստի նա որոշ ժամանակ չի ներկայանա հանրային այցելություններին ու միջոցառումներին:
Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ամուսնացել են 2011թ,-ին և ունեն 2 երեխա: