ԱՄՆ-ն դեմ է ՌԴ հետ դիվանագիտության մեջ «ակն ընդ ական» քաղաքականության շարունակմանը. ԱՄՆ Պետքարտուղարություն
ՄիջազգայինԱՄՆ-ն կցանկանար, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվեին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական նեկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
«Մենք արդեն քանիցս ասել ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ցածր կետում են գտնվում, մենք կցանկանայինք, որ հարաբերությունները բարելավվեին: Մենք չէինք ցանկանա դիվանագիտության մեջ շարունակել «ակն ընդ ական» քաղաքականությունը: Շատ հիմնախնդիրներ կան, որոնց շուրջ մենք կարող էինք, կցանկանայինք Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորություն ունենալ, այդպիսի հարցերից մեկը Սիրիան է, որտեղ, օրինակ, հրադադարի ռեժիմն արդեն որքա՞ն է ձգվում: Երկու ամի՞ս: Վե՞ց ամիս: Գրեթե այդքան, բայց մենք դրա համար ուրախ ենք»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Նոյերթը: