Ռուսական ավիացիան ոչնչացրել է ԻՊ «պատերազմի նախարարին»
ՄիջազգայինՍիրիայի Դեյր Զոր քաղաքի շրջանում ռուսական ավիացիան ոչնչացրել է հրամանատարական կետ, կապի հանգույց եւ 4 դաշտային ազդեցիկ հրամանատարների, որոնց թվում է «պատերազմի նախարար» Հուլմուրոդ Հալիմովը: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ռուսական ավիացիայի ճշգրիտ ավիահարվածի հետեւանքով Դեյր Զորի շրջանում ոչնչացվել է հրամանատարական կետ, կապի հանգույց եւ ԻԼԻՊ-ի մոտ 40 գրոհային»,- հայտնել է մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: