ԱՄՆ Սենատն աջակցել է «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար լրացուցիչ 15 մլրդ դոլար հատկացնելուն
ՄիջազգայինԱՄՆ Սենատը աջակցել է «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար 15,25 մլրդ դոլար լրացուցիչ միջոցներ հատկացնելուն եւ թույլ է տվել ժամանակավորապես՝ մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ը մեծացնել ԱՄՆ դաշնային բյուջեի փոխառությունների սահմանը:
Որոշմանը կողմ է քվեարկել 80 սենատոր, 17-ը դեմ է հանդես եկել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Թրամփը հանդիպել է Կոնգրեսում 2 կուսակցությունների առաջնորդների հետ՝ քննարկելով այն միջոցառումները, որոնք թույլ կտան հաջորդ 3 ամիսներին շարունակել դաշնային կառավարության աշխատանքների ֆինանսավորումը եւ մեծացնել ԱՄՆ պետական պարտքի թույլատրելի մակարդակը:
Այս ծրագրի համաձայն՝ «Հարվի» փոթորկի եւ բնական այլ համաղետների հետեւանքների վերացման ծախսերի համար նախատեսված ընդհանուր գումարից 7,4 մլրդ դոլար պետք է հատկացվի Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը (FEMA): Եվս 7,4 մլրդ դոլար պետք է փոխանցվի քաղաքային զարգացման վարչությանը, իսկ 450 մլն դոլար կհատկացվի փոքր բիզնեսի վարկավորման աջակցության ծրագրին: