Գերմանացի պատգամավորները վաղը կայցելեն Թուրքիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազա
ՄիջազգայինՎաղը՝ սեպտեմբերի 9-ին, Գերմանիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ կայցելեն Թուրքիայի Կոնիա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազա, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Գերմանացի պատգամավորների նպատակն է այցելել Կոնիայի ռազմաբազայում իրենց ծառայությունն իրականացնող գերմանացի զինվորականներին և ծանոթանալ նրանց ծառայողական պայմաններին: Հայտնի է նաև, որ գերմանական պատվիրակությունը կղեկավարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը:
Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 21-ին հավանություն էր տվել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից գերմանացի զինծառայողների դուրսբերմանն ու Հորդանանում նրանց տեղակայմանը, ինչը կապված է «Ինջիրլիք» բազա գերմանացի պատգամավորներին ներս թողնելու՝ Թուրքիայի արգելքի հետ։