Ինչպես կարող են ազդել սիրային հարաբերությունները՝ կնոջ կազմվածքի վրա
LifestyleՊարզվում է, որ սիրային հարաբերություններն ազդում են կանանց կազմվածքի վրա: Այսպիսի եզրահանգման են եկել Բրիտանացի գիտնակնները:
Վերջիններս հետևել են 3 000 կանանց, որոնց մի մասը զուգընկեր է ունեցել, իսկ մյուսները՝ ոչ: Փորձի ավարտին արդյունքներից պարզվել է, որ ռոմանտիկ հարաբերությունների սկզբին, երբ նոր է սկսում ձևավորվել, կինը նիհարում է 2-5 կիլոգրամով: Իսկ դրա բացատրությունը բնական հուզմունքն է և տղամարդուն ավելի շատ դուր գալու ցանկությունը:
Սակայն պատկերը միանգամային այլ է, երբ զույգի հարաբերությունները սկսում են կայունանալ: Այդ շրջանում կինը ու տղամարդը սկսում են գիրանալ մոտավորապես նույն արագությամբ, ինչպես նիհարել են: Իսկ սրա պատճառը հաճախակի կրկնվող ընտանեկան կյանքում սթրեսների առկայությունն է: Դա երբեմն տեղի է ունենում նաև նոր հարաբերություններին ընտելանալուց հետո, քանի որ մարդն արդեն այնքան էլ չի վախենում, որ կարող է կորցնել սիրելիին:
Հերթական սթրես է նաև հարսանիքի պատրաստությունը, ինչը կարող է զգալիորեն ազդել նաև զուգընկերոջ քաշի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: