Ինչո՞վ է պայմանավորված սուրճ խմելու ցանկությունը
LifestyleԵվրոպացի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, թե ինչու է սուրճը անդիմադրելիորեն ձգում որոշ մարդկանց, իսկ մյուսները բացարձակ անտարբեր են այդ ըմպելիքի նկատմամբ:
Պարզվել է, որ այդ հակվածությունը պայմանավորված է որոշ գեների բացակայությամբ, որոնք պատասխանում են կոֆեինը ճեղքելուն և երկար ժամանակ այդ նյութն օրգանիզմում պահելուն:
Մասնագետները հավելում են, որ ով սիրում է սուրճ, նրա բախտն ավելի է բերել: Գիտնականները մեկ անգամ չէ, որ ապացուցել են այդ ըմպելիքի օգտակարությունը նույնիսկ նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն սրտի հետ: Ավելին՝ կոֆեինը սրտային հիվանդների գոյատևման գաղտնիքն է, հավատացնում են գիտնականները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: