Սի Ցզինպինը հուսով է, որ Ֆրանսիան «կառուցողական դեր» կխաղա ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների վերականգնման հարցում
ՄիջազգայինՉինաստանի նախագահ Սի Ցզինպինը հույս ունի, որ Ֆրանսիան կարող է «կառուցողական դեր» խաղալ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերականգնման հարցում: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստատեսությանը:
«Կորեական թերակղզու միջուկային խնդիրը վերջնարդյունքում կարող է կարգավորվել միայն խաղաղ միջոցներով, այդ թվում՝ երկխոսության եւ խորհրդատվությունների միջոցով»,- ասել է Ցզինպինը:
Մակրոնն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան աշխատում է թերակղզում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ եւ գնահատում է այս խնդրի կարգավորման հարցում Չինաստանի դերակատարումը: