Ամերիկացի գիտնականները նիհարեցնող փոշի են ստեղծել
LifestyleԱմերիկացի մի խումբ բժիշկներ վերջերս ավարտին են հասցրել ավելորդ քաշի դեմ պայքարի իրենց նոր մեթոդի ստեղծման աշխատանքները:
Ինչպես հյատնում է ORER.news-ը, դա հատուկ փոշի է, որը, հասնելով ստամոքս, վերածվում է գելի՝ զբաղեցնելով մեծ մակերես: Ինչպես ցույց է տալիս նրանց անցկացրած փորձը, այդ փոշին ընդունելուց հետո մարդը 17 տոկոսով քիչ կալորիաների կարիք է զգում:
Փոշին ստեղծված է մեթիլցելյուլոզի հիման վրա, որը, բժիշկների խոսքով, չի վնասում առողջությունը: Այն հագեցածության զգացողություն է ստեղծում ստամոքսում, եւ անգամ մի փոքր սննդի օգտագործման դեպքում ազդակներն են ուղարկվում ուղեղ, որ մարդը կուշտ է:
Սպիտակ փոշին նախատեսված է ջրիկ սննդի հետ օգտագործման համար: Այն դեռ եւս վաճառքում չէ, բայց լաբորատոր աշխատանքներն ավարտված են: