Կիևում մեքենայի պայթյունից տուժած կինը Dior-ի դեմքն է եղել. աղբյուր
ՄիջազգայինԿիևի կենտրոնում գտնվող Բեսարաբսկայա հրապարակում մեքենայի պայթյունի ժամանակ տուժած կինը Dior աշխարհահռչակ ապրանքանիշի դեմքն է եղել: Այս մասին հաղորդում է «Ուկրաինա» հեռուստաալիքը՝ հղվելով տուժողի մոտ ընկերոջ տեղեկությանը:
«Նրա անունը Նատալիա է, նա աշխարհահռչակ մոդել է, Dior-ի դեմքն է», - նշել է աղբյուրը, առանց կոնկրետացնելու կնոջ ազգանունը:
Ուրբաթ երեկոյան Կիևի կենտրոնում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորները` մի կին և մի երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Կնոջ վիճակը գնահատվում է որպես ծանր: Նա լուրջ վնասվածքներ ունի իր վերջույթների շրջամում և խորը այրվածքներ: Երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքը վտանգված չէ:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արտեմ Շևչենկոյի խոսքերով, մահացած վարորդը Վրաստանի քաղաքացի Թիմուր Մախաուրին է, ով հատկապես հայտնի է եղել երկրի քրեական շրջանակներում: