Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի
ՄիջազգայինՄեքսիկայի Օախակա նահանգի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը հայտարարել է, որ Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սեպտեմբերի 8-ի առավոտյան 8,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պիխիխյապան քաղաքից 96 կիլոմետր հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա:
Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ Մեքսիկայի հարավային ափին գրանցված երկրաշարժն ամենաուժեղն է եղել վերջին 100 տարվա ընթացքում:
Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Մեքսիկայի ափերի մոտ գրանցվել են ցունամիի մեծ ալիքներ։ Երկրաշարժի հետևանքով ցունամիի թույլ ալիքներ են նկատվել նաև Գվատեմալայի, Սալվադորի, Ֆիջիի, Սամոայի, Էկվադորի ու Նոր Զելանդիայի ափերի մոտ: