Թրամփն արաբական երկրներին կոչ է արել միավորվել՝ «Իրանի սպառնալիքին» դիմակայելու համար
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միասնության կոչ է հղել Սաուդյան Արաբիայի, Արաբական միացյալ էմիրությունների ու Քաթարի առաջնորդներին՝ «Իրանի սպառնալիքին» հակազդելու համար, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հստակեցվում է, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի, ԱՄԷ-ի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանի ու Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ:
«Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու արաբ գործընկերների միջև միասնությունն անհրաժեշտ է Իրանի սպառնալիքին դիմակայելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Թրամփը նաև հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի կարևորության մասին։