Մայրությունը Աստծո տված հրաշքն է. Տաթևիկ Միրզոյանը 2-րդ անգամ կմայրանա (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Տարբեր հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի Տաթեւիկ Միրզոյանը երկրորդ անգամ է պատրաստվում մայրանալ, որի մասին առաջինը պատմել է Life.panorama.am-ին:
«Մայրությունը Աստծո տված հրաշքն է։ Զգացողությունները չեն կարող փոխվել. նույն խանդաղատանքն է, նույն հույզերը, ապրումները, ինչու չէ` նույն անհանգստություններն ու տագնապները»,- խոսելով զգացողությունների մասին՝ նշեց ապագա կրկնակի մայրիկը։
Տաթեւիկը ամուսնուն՝ Հրաչ Ներսեսյանին, ով Համազգային թատրոնի փոխտնօրենն է, կրկին որդի կպարգեւի.
«Մենք նորից արու զավակ ենք ունենալու։ Ինձ համար Աստծո տվածը անսահման ուրախություն է` անկախ սեռից, բայց, անկեղծորեն խոստովանեմ, որ ամուսինս երազում էր դստրիկի մասին»,- պատմեց դերասանուհին:
Շարունակությունը՝ այստեղ: