Հարավային Սուդանում սպանել են Կարմիր խաչի աշխատակցին
ՄիջազգայինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի մամլո ծառայությունը հայտարարել է, որ կոմիտեի անդամն սպանվել է Հարավային Սուդանում` մարդասիրական օգնության տրամադրման ժամանակ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Լուկուդու Քենեդի Լուքի Էմմաուելը եղել է վարորդ: Նրա մեքենան հայտնվել է կրակոցների տակ` մարդասիրական օգնության առաքման ժամանակ: Մեքենայի վրա նշված է եղել մարդասիրական կազմակերպության խորհրդանիշը:
Հակամարտ կողմերը ծանուցված են եղել կոմիտեի ընթացիկ գործողությունների մասին: