Թրամփն ու Էրդողանը որոշել են հանդիպել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրենց երկկողմ հարաբերությունները:
Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների եւև տարածաշրջանային կայունության հետագա ամրապնդումը:
Մասնավորապես նշվում է, որ Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում ունենալ: