Լոնդոնում աճուրդի կհանվի Ելիզաբեթ թագուհու Bentley-ն
ՄիջազգայինԼոնդոնում աճուրդի կհանվեն թագավորական ընտանիքին պատկանող ավտոմեքենաները, մասնավորապես լոտերի թվում է 2012-2014-ին Ելիզաբեթ թագուհուն սպասարկած կանաչ Bentley Mulsanne մեքենան:
Ինչպես հայտնում է Ռոյթերզ բրիտանական գործակալությունը, մեքենայի նախնական գինը 230 հազար դոլար է:
Թագուհու Bentley-ից բացի, աճուրդի կդրվի նաև 1980 թվականի արտադրության Rolls-Royce-ը, որը ծառայել էր արքայադուստր Մարգարիտին՝ Ելիզաբեթ թագուհու կրտսեր քրոջը: