Հյուսիսային Կորեայի ղեկավարը կարգադրել է ավելացնել երկրի միջուկային զսպման պոտենցիալը
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան շարունակում է մեծացնել իր միուկային պոտնեցիալը, որը խորացնում է կորեական թերակղզու ճգնաժամը:
Ինչպես հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը կարգադրել է երկրի միջուկային զսպման պոտենցիալը մեծացնելու նպատակով գիտական մշակումները շարունակել: Կիմ Չեն Ընը եույթ է ունեցել ջածնային լիցքի մշակմանը մասնակցած գիտնականների ընդունելության ժամանակ, որը փորձարկվել է սեպտեմբերի 3-ին:
«Մենք պետք է հետագայում եւս առաջ մղենք զսպման միջուկային պոտենցիալի գիտական մշակումները, որն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար»,- նշել է նա՝ հավելելով, որ միջուկային 6-րդ փորձարկումը «կորեացի ժողովրդի մեծ հաջողությունն է»: «Սա նաև ապացույց է նրա, որ Հյուսիսային Կորեան միջուկային տերություն է, որն ունի ջրածնային լիցքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ», - ընդգծել է նա:
Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Դրանից առաջ ջրածնային զենքի փորձարկումը զգացել են Հյուսիսային Կորեայի հարեւան երկրները՝ ստորգետնյա ցնցումների տեսքով: Չինաստանի սեյմոլոգիական կենտրոնը գրանցել է 2 ստորգետնյա ցնցում։
Նշվում է, որ ռումբի հզորությունը կարող էր 1945-ին Նագասակիի վրա նետված ատոմային ռումբից 5 անգամ մեծ լինել: Հյուսիսային Կորեայում միջուկային պայթյունի հզորությունը կազմել է 100 կիլոտոննա: Նագասակիի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը 20 կիլոտոննա է եղել, Հիրոսիմայի վրա՝ 13 կիլոտոննա: