Մեքսիկայում վերջին 100 տարվա ամենահզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի
ՄիջազգայինՄեքսիկայում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ մեջբերելով տեղի իշխանություններին, միայն Օաքսական նահանգում զոհերի թիվը 46-ից հասել է 71-ի: Այս մասին հայտարարել է նահանգապետը ճգնաժամային շտաբի նիստի ժամանակ:
Ամենից շատ տուժել են Օաքսակա, Չիապաս և Տաբասկո նահանգները, որտեղ ևս զոհեր են գրանցվել:
Նախօրեին երկրի կառավարությունը հրահանգել էր եռօրյա սուգ հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի խոսքով՝ տարերային աղետը ուժեղագույնն է եղել վերջին 100 տարվա ընթացքում:
Ստորգետնյա ցնցումները հարվածել են երկրի հարավային հատվածին, մինչդեռ Ատլանտյան օվկիանոսից ափամերձ շրջաններին մոտենում է կործանարար «Իրմա» փոթորիկը: