Հս. Կորեան ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանին «փեշը բարձրացնող մարմնավաճառ» է անվանել
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան արձագանքել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի քննադատություններին՝ վերջինիս «փեշը բարձրացնող մարմնավաճառ» անվանելով:
«Նա խելահեղ կերպով թափահարում է փեշը՝ առաջատար դեր խաղալով Թրամփի վարչակազմի կողմից ահավոր պատժամիջոցներ սահմանելու գործում», - The Independent-ի փոխանցմամբ՝ Նիկի Հեյլի մասին հայտարարել է Հս. Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալությունը:
Գործակալությունը նաև նշել է. «Նիկին պետք է զգույշ լինի իր լեզվի հետ, եթե նույնիսկ նա կույր հիմար է: ԱՄՆ-ի վարչակազմը կարող է բարձր գին վճարել նրա լեզվի պատճառով»:
Այս հայտարարությունը պատասխանն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Նիկի Հեյլիի մեկնաբանություններին՝ կապված միջուկային փորձարկումների հետ:
ԱՄՆ դեսպանը կարծիք էր հայտնել, որ Հս. Կորեան ամեն ինչ անում է պատերազմի հասնելու համար: