Կենտրոնական Իտալիայում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով 5 մարդ է մահացել
ՄիջազգայինԻտալիայի կենտրոնական մասում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հինգ մարդ է մահացել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Տոսկանայի մարզի հրդեհային անվտանգության ծառայությունը:
«Վատ եղանակի ալիքը պետք է դեպի հյուսիս ընկած տարածքներով անցներ և հասներ Լիգուրիա, սակայն օդային հոսանքները բերել են այն մեզ մոտ՝ Տոսկանա: Ուժեղ անձրևներ և քամիներ են եղել Պիզա պրովինցիայում, այնուհետև Լիվորնոյում: Մենք այնտեղ ենք ուղղել այլ պրովինցիաների աշխատակիցներին: Տվյալ պահին կարող ենք խոսել Լիվորնոյում հինգ մահացածի մասին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ մահացածներից հինգը խեղդվել է. ցոկոլային հարկում գտնվող սենյակը, որում նրանք ապրել են, հեղեղվել է ափերից դուրս եկած գետը: Եվս մեկ զոհի մահվան պատճառը պարզվում է. ամենայն հավանականությամբ, այն կապված է հորդառատ անձրևների հետ: