ԱՄՆ գլխավոր դատախազը մտադիր է ԱԱԽ աշխատակիցներին ստուգել ստի դետեկտորով. լրատվամիջոց
ՄիջազգայինԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը մտադիր է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցներին ստուգել ստի դետեկտորով լրատվամիջոցներ տեղեկությունների արտահոսքի աղբյուրը գտնելու նպատակով: Այս մասին հայտնում է Axios պորտալը:
Կոնկրետ աղբյուրների չվկայակոչելով՝ Axios-ը նշում է, որ Սեշնսը քանիցս իր գործընկերներին հայտնել է այս գաղափարի մասին: Առայժմ հայտնի չէ՝ ԱԱԽ աշխատակիցներն իսկապե՞ս պետք է անցնեն թեստը: Գլխավոր դատախազը ենթադրում է, որ արտահոսքը կատարվում է հենց ԱԱԽ-ից, քանի որ վերծանումներին հասանելիություն ունեն սակավաթիվ մարդիկ, նշել է պորտալը:
Սեշնսի ներկայացուցիչը հրաժարվել է այս տեղեկությունը մեկնաբանելուց: