Ստամբուլի նահանգապետարանը Պոլսո պատրիարքի ընտրություններին միջամտելու հերթական փորձն է անում. «Ակօս»
ՄիջազգայինՍտամբուլի նահանգապետարանը դժգոհություն է արտահայտել պատրիարքի ընտրությունների կազմակերպչական գործընթացում ընդգրկված խմբի անդամներից՝ այդ կերպ փորձելով կրկին միջատել ընտրական գործընթացին, հաղորդում է «Ակօս»-ը:
Նահանգապետարանում նշել են, որ խմբի անդամների մասնակցությամբ ընտրություն չի կարող կազմակերպվել, հետեւաբար նախաձեռնող խումբը նոր ժողով կգումարի՝ նահանգապետարանի հետ ընդհանուր հայտարարի գալու համար:
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցերով զբաղվող հատուկ խումբը պատրիարքի տեղապահ Գարեգին Բեքչյանի գլխավորությամբ անցած ամիս Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել դիմում՝ ընտրությունները դեկտեմբերի 13-ին անցկացնելու առաջարկով: Պատասխանը սպասվում է հոկտեմբերի 6-ին: