Ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագրի խափանման միջոցը կարող է փոխվել
ՄիջազգայինԱդրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիր Մեհման Ալիեւի խափանման միջոցը կարող է փոխվել, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւն իր կալանքի հետ կապած դիմում է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ղազախստանից վերադառնալուն պես Ադրբեջանի նախագահին զեկուցել են տեղի ունեցածի մասին: Նա լուրջ է արձագանքել եւ դատախազաքննչական մարմիններին հրահանգել է վերանայել խափանման միջոցը փոխելու եւ մեկուսարանից Մ. Ալիեին ազատելու հնարավորությունը, ում մեղադրում են հարկերի վճարումից խուսափելու համար:
Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանում կքննվեն Ալիեւի՝ կալանքի եւ գրավով ազատելու մերժման որոշումների բողոքարկումները: