Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում Չինաստանն ապավինում է ՄԱԿ-ին
ՄիջազգայինՉինաստանը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում ապավինում է ՄԱԿ–ին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
Նրա խոսքով՝ Չինաստանը կողմ է ՄԱԿ ԱԽ-ի կողմից Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկման դեմ պատասխան գործողություններ եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուն։
Չինաստանը նաեւ հույս ունի, որ ՄԱԿ ԱԽ արձագանքը կնպաստի ապամիջուկայնացմանն ու խաղաղություն եւ կայունություն պահպանելուն, ինչպես նաեւ խաղաղ ճանապարհով խնդրի քաղաքական լուծում գտնելուն։