«Խոսե» փոթորիկը թուլացել է՝ հասնելով երկրորդ աստիճանի
ՄիջազգայինԱտլանտյան օվկիանոսում «Խոսե» փոթորիկը թուլացել է՝ 5 աստիճանանոց սանդղակով հասնելով երկրորդ աստիճանի: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Փոթորիկների կանխարգելման ազգային կենտրոնը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ «Խոսե» փոթորիկը գտնվում է Սարգասյան ծովի Գրանդ Տերկ կղզուց 410 կիլոմետր հեռավորության վրա. քամու արագությունը հասնում է ժամում 165 կիլոմետրի: