ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես վերականգնել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը
ՄիջազգայինԱՄՆ Գերագույն դատարանը դադարեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի դատական արգելքի գործողությունը։
Ավելի վաղ գերագույն դատարանն արդեն աջակցել էր վարչակազմին՝ թույլ տալով, որ հրամանն ուժի մեջ մտնի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը կոչ էր արել երկրի Գերագույն դատարանին արգելափակել վերաքննիչ դատարանի որոշումը, որը սահմանափակում է ԱՄՆ ներգաղթյալների մեծ մասի մուտքը ժամանակավորապես կասեցնելու շուրջ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Հրամանն ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը թույլատրել է փաստաթղթի գործողություն մինչ քննարկումների անցկացումը։ Գերագույն դատարանում այդ գործով բանավեճերը նշանակված են հոկտեմբերի 10-ին։