«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC
Միջազգային«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող Է հասնել 290 միլիարդ դոլարի: Սեպտեմբերի 11-ին այս մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով AccuWeather խորհրդատվական ընկերության նախագահ Ջոել Մայերսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն Է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները,- նշել Է նա:- Դա համարժեք Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,5 տոկոսային կետին: «Հարվի» փոթորիկը, մեր գնահատումներով՝ դարձավ այն տարերային աղետը, որն ամենամեծ վնասը հասցրեց ԱՄՆ-ի պատմության մեջ՝ շուրջ 190 միլիարդ դոլար, որը համարժեք Է ՀՆԱ-ի 1 տոկոսային կետին»:
Փորձագետը կորուստների գումարում ներառել Է այն վնասը, որը կրել Է գործարարությունը, գործազրկության աճի հետ կապված կորուստները, ենթակառուցվածքի վնասումները, բերքի կորուստը, մասնավոր սեփականության վնասը եւ վառելանյութի ավելացած ծախսերը: Փորձագետի կարծիքով՝ տարերային աղետների հասցրած վնասն ԱՄՆ-ի տնտեսության վրա կազդի ընդհուպ մինչեւ այս տարվա վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: