ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցները Ռուսաստանի և Չինաստանի դեմ, եթե շարունակեն աջակցել Հյուսիսային Կորեային. ԱՄՆ Պետդեպ
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Սյուզան Տորնտոնը հայտարարություն է հրապարակել, որում արտահայտել է ամերիկյան կողմի՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ պատժամիջոցային ճնշումն ուժեղացնելու պատրաստակամությունը, եթե այս երկրներն աջակցեն Հյուսիսային Կորեային:
«Անցյալ ամիս մենք նոր պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսատանի և Չինաստանի այն անձանց և ընկերությունների դեմ, որոնք աջակցություն են ցուցաբերել Հյուսիսային Կորեային: Մենք կշարունակենք բազմակողմանի և միակողմանի միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Հյուսիսային Կորեայի ապօրինի գործունեության կանխմանը, անկախ, թե որտեղ է այն իրականացվում», - ասվում է հայտարարության տեքստում:
Տորնտոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով բարելավել Հյուսիսային Կորեայի դեմ մտցված պատժամիջոցներին հետևելու ռեժիմը: