Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Ռուսաստանը վաղուց է որպես միջնորդ հանդես գալիս երկու երկրների միջև, որոնց հարաբերություններն ավելի քան 20 տարի շարունակում են լարված մնալ, գրում է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը գրեթե բացակայում է, իսկ ղարաբաղյան հակամարտությունը ցանկացած պահի կարող է թեժ փուլի անցնել, գրում է լրատվամիջոցը:
Այժմ հրադադարի ռեժիմը սահմանին պարբերաբար խախտվում է, երկու կողմերից էլ զինվորներ են զոհվում:
Լրատվամիջոցը գրում է, որ Պուտինը կփորձի համոզել հակառակորդներին գոնե չհասցնել գործը նոր մեծ պատերազմի: Եվ չնայած Սոչիում եռակողմ հանդիպում նախատեսված չէ, դեռ ամեն ինչ կարող է փոխվել, ենթադրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: