Իրինա Շեյքին երկրորդ անգամ են նկարել դստեր հետ Նյու Յորքում զբոսնելիս. ֆոտոշարք
LifestyleԱյս տարվա մարտին՝ դստեր լույս աշխարհ գալուց հետո, հայտնի մոդել Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը ամեն կերպ փորձում էին հետաքրքրասեր լրատվամիջոցներից ու պապարացիներից թաքցնել իրենց դստերը։ Սակայն մոտ մեկ ամիս առաջ, այնուամենայնիվ, պապարացիներին հաջողվել էր լուսանկարել փոքրիկի դեմքը, երբ նրանք զբոսնում էին Իտալիայի փողոցներով։


Իսկ ահա օրերս էլ լուսանկարիչները կրկին լուսանկարել են մոդելին ու նրա դստերը, այս անգամ Նյու Յորքում՝ քաղաքի փողոցներով զբոսնելիս։


Հիշեցնենք, որ մոդելի ու դերասան Բրեդլի Կուպերի դուստր Լեան ծնվել է մարտի 21-ին: Ծննդաբերությունից ամիջապես հետո Իրինա Շեյքը հրաժարվել է դայակի ծառայություններից և օգնության է կանչել մորը՝ Օլգա Շայխլիսլամովային և ինքն էլ հնարավորինս շուտ աշխատանքի վերադարձել:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: