ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է որոշումը, որը թույլ էր տալիս 24 հազար փախստականների մուտքը երկիր
ՄիջազգայինԱՄՆ Գերագույն դատարանը կասեցրել է Վերաքննիչ դատարանի որոշումը, որը թույլ է տվել 24 000 փախստականների մուտք գործել ԱՄՆ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Ավելի վաղ Գերագույն դատարանը կասեցրել էր մեկ այլ որոշում, որով սահմանափակվում էր փախստականների մուտքը երկիր:
Դատարանի որոշումները ժամանակավոր են, քանի դեռ չի դիտարկվել Նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի մասին հրամանագիրը, որն ուժի մեջ է մտել հուլիսին `Գերագույն դատարանի միջամտությունից հետո: Որոշումը դադարեցրել էր ԱՄՆ-ում փախստականների ընդունելությունը 120 օրվա ընթացքում, ինչպես նաև Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքը 90 օրվա ընթացքում: