Չինաստանում վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել՝ կապված «Թալիմ» թայֆունի մոտենալու հետ
ՄիջազգայինՉինաստանի իշխանությունները վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել՝ կապված «Թալիմ» թայֆունի մոտենալու հետ:
Սա վտանգավորության մակարդակի առումով երկրորդն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թայֆունը մոտենում է երկրի արեւելյան Չժեցզյան եւ Ֆուցզյան նահանգներին:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս տարի 18-րդ թայֆունը գրանցվել է Չժեցզյան նահանգի Սյանշան քաղաքից 760 կմ հարավ-արեւելք: Չինաստանի օդերեւութաբանները նշում են, որ իրենց կանխատեսումներով թայֆունը ժամում 20 կմ արագությամբ կշարժվի հյուսարեւմտյան ուղղությամբ, որի ընթացքում քամու արագությունն անընդհատ կուժգնանա: Ենթադրվում է, որ թայֆունը Չժեցզյան նահանգը կպատուհասի հինգշաբթի կամ ուրբաթ: