Տարածված սխալներ,որոնք վնասում են ձեր մազերը
LifestyleՅուրաքանչյուր կին երազում է փարթամ և գեղեցիկ մազեր ունենալ:Հաճախ մեր հասարակ սովորությունները կարող են վնասել դրանք: Ահա խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ խնամել մազերը:
Մեծամասնությունը սանրում է մազերը անմիջապես լոգանքից հետո, սակայն իմացեք, խոնավ մազերը շատ զգայուն են:Սանրեք դրանք մի քիչ չորանալուց հետո, աշխատեք չվնասել գլխի մաշկը: Սկսեք սանրել մազերը ծայրերից, բաժանելով մասերի, աստիճանաբար բարձրացեք դեպի արմատները: Այդպիսով խճճված մազերը հեշտությամբ կհարթեցնեք: Օգտվեք մազերի կոնդիցիոներից, ընտրեք ձեր մազերին համապատասխանը, այն կսնուցի և փայլ կտա ձեր վարսերին:Շատ արդյունավետ և հարմար է սփրեյի օգտագործումը: Դրանք պարունակում են հատուկ նյութեր, որոնք հարթեցնում են մազերը:
Մի փաթաթեք մազերը սրբիչով: Գրեթե բոլորը լոգանքից հետո մազերը փաթաթում են սրբիչով: Դրա հետևանքով մազերը խճճվում են, պարզապես դրանք սրբիչով մի քիչ չորացրեք: Խոնավ մազերը սանրեք միայն խոշոր ատամներով սանրով կամ պարզապես մատների օգնությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: