Սաակաշվիլին Լվովից «անհետ կորել» է
ՄիջազգայինՈւկրաինական լրատվամիջոցները հայտնում են Միխայիլ Սաակաշվիլիի «անհետ կորելու» մասին:
ՈւՆԻԱՆ-ի տեղեկություններով՝ Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ ճշգրիտ չգիտի, թե իր հաճախորդը որտեղ է գտնվում, սակայն ենթադրել է, որ նա կարող էր Չերնովիցի գնալ: Ըստ որում՝ Սաակաշվիլիի թիկնապահները լրագրողներին հավաստիացրել են, որ նա չի պատրաստվում որեւէ տեղ գնալ եւ կգիշերի Լվովի հյուրանոցի համարում: Սակայն Սաակաշվիլին հյուրանոցից դուրս է եկել: Հյուրանոցի աշխատակիցները նշել են, որ քաղաքական գործիչը չի վերադարձել: Իրավապահ մարմիններում աղբյուրները հայտարարել են, որ նա մարզի սահմաններից չի հեռացել: