ՄԱԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է ԿԺԴՀ-ի շուրջ ծավալված իրադրության կարգավորման հարցում միջնորդ դառնալ
ՄիջազգայինՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստ է Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալված իրադրության կարգավորման հարցում միջնորդ դառնալ, եթե շահագրգռված կողմերը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը համաձայնեն դրա հետ։
«Գլխավոր քարտուղարը կարող է միայն առաջարկել իր բարի ծառայությունները։ Անվտանգության խորհուրդն է որոշում, թե ինչպիսի քաղաքական նախաձեռնություններ կարող է նախաձեռնել ՄԱԿ-ը։ Այնպես որ, ես ԱԽ տրամադրության տակ եմ։ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը պետք է հիմնվի Անվտանգության խորհրդի որոշումների վրա»,-«ՌԻԱ Նովոստի»-ի հետ րույցում ասել է նա։
«Կողմերի միջեւ միջնորդ կարելի է լինել, եթե միայն կողմերն այդ մասին պայմանավորվեն։ Ես նախապես ասել եմ, որ պատրաստ եմ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաղաքական լուծման համար»,-ընդգծել է Գուտերեշը։