Հարավային Կորեան առաջին անգամ օդային բազավորման թեւավոր հրթիռ Է փորձարկել
ՄիջազգայինՀարավային Կորեայի զինվորականները սեպտեմբերի 13-ին առաջին անգամ վարժական հրաձգություններ են անցկացրել ինքնաթիռից արձակված մեծ հեռահարության թեւավոր հրթիռով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ռազմաօդային ուժերը:
Զինվորականների տեղեկատվությամբ՝ F-15K կործանիչ-ռմբակոծիչն արձակել Է գերմանա-շվեդական մշակման «Թաուրուս» հրթիռը: Այն արձակվել Է Չհունչհոն Նամդոյի նահանգի վրայով, ինչից հետո հաղթահարել Է 400 կիլոմետր եւ հաջողությամբ խոցել թիրախը Չոլա Փուկտոյի նահանգի ափամերձ ջրերում:
YTN-ն նշում Է, որ «Թաուրուս» հրթիռը, որն ունի 500 կիլոմետր հեռահարություն եւ ժամում 1163 կիլոմետր արագություն, կարող Է 15 րոպեում հասնել ԿԺԴՀ-ի ցանկացած մարզ, ընդ որում դրա համար հրթիռը կարելի կլինի արձակել Սեուլի շրջանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: