Բեռլինը ցանկանում է Թուրքիան ներառել պաշտոնյաների համար վտանգավոր երկրների ցանկում
ՄիջազգայինԳերմանիայի կառավարությունը կարող է Թուրքիան ընդգրկել այն երկրների ցանկում, ուր այցելելը վտանգավոր է գերմանացի պաշտոնյաների համար: Корреспондент-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերի խոսքով՝ այս որոշումը մշակման փուլում է գտնվում:
Ինչպես պարզաբանել է գերմանացի նախարարը, խոսքը «ընթացիկ գործընթացի» և «գերմանական գերատեսչությունների աշխատակիցների պաշտպանության» մասին է:
Գերմանական աղբյուրի տվյալներով՝ երկրի ՆԳՆ-ն դիտարկում է Թուրքիան «անվտանգության համար վտանգ» ներկայացնող երկրների շարքն ընդգրկելու հավանականությունը՝ հատկապես պետական գաղտնիքների տիրապետողների, օրինակ՝ հատուկ ծառայությունների աշխատակիցների համար:
Ներկայում այդ ցուցակում շուրջ 30 երկիր է ընդգրկված՝ այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան: