Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել Բեռլինին չմասնակցել Էրդողանի առաջարկած խաղին
ՄիջազգայինԳերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիան օգտագործում է որպես արտաքին թշնամու՝ իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար:
«Նախագահ Թայիփ Էրդողանը Գերմանիան օգտագործում է որպես արտաքին թշնամու՝ իր ներքին տարաձայնությունները քողարկելու համար», - ասել է Գաբրիելը Nordwest Zeitung-ին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ «չարժե մասնակցել այդ խաղին»: