Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կա 1 զոհ
ՄիջազգայինՎաշինգթոն նահանգի Ռոքֆորդ քաղաքի Ֆրիմանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ աշակերտ է զոհվել։
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ անհայտ անձը կրակ է բացել դպրոցում։
Ականատեսները խոսում են չորս կրակոցների մասին։ Մեկ աշակերտ է զոհվել, եւս չորսը վիրավորում են ստացել, այդ թվում մեկ ուսուցիչ։ Հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ։
Հրաձիգը կալանավորված է, սակայն նրա մասին ոչ մի տեղեկություն դեռ չկա։