Ռուսաստանի ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ԿԺԴՀ շուրջ իրավիճակը
ՄիջազգայինՌուսաստանի ու Գերմանիայի ԱԳ նախարաներ Սերգեյ Լավրովն ու Զիգմար Գաբրիելը քննարկել են իրավիճակը ԿԺԴՀ-ի շուրջ։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լավրովն ու Գաբրիելը դատապարտել են Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային փորձարկումները ու շեշտել Կորեական թերակղզու խնդիրը բացառապես քաղաքական- դիվանագիտական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը։
Նախարարները փոխանակել են տեսակներ տեսակետներ՝ լարվածությունը նվազեցնելու ու վստահություն ամրապնդելու ուղիների մասին։ Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերին հետեւելու հարցում։